«Զելենսկին այսօր կստանա ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն»․ Ումերով
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ամբողջական տեղեկատվություն կստանա իր թիմի՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ ունեցած երկխոսության բոլոր ասպեկտների և բոլոր փաստաթղթերի վերաբերյալ։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։ «Մի քանի օր մենք ԱՄՆ-ում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովի հետ համատեղ աշխատել ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ։ Ուկրաինական կողմի հիմնական խնդիրն էր ամերիկյան կողմից ստանալ ամբողջական տեղեկատվություն Մոսկվայում ունեցած երկխոսության և ներկայիս առաջարկների մասին՝ դրանք Ուկրաինայի նախագահի հետ մանրամասն քննարկելու համար»,- գրել է Ումերովը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռևս չի ծանոթացել ԱՄՆ-ի՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագրի նախագծի հետ։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
