Եվրոմիությունը և Ղազախստանը հեշտացնում են վիզաների տրամադրման ընթացակարգերը
![]() Ղազախստանը և Եվրոմիությունը սկսել են վիզաների տրամադրման դյուրացման շուրջ բանակցություններ, դեկտեմբերի 4-ին նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Նա հավելել է, որ համաձայնագրի ստորագրումից հետո երկու երկրների քաղաքացիների համար ավելի հեշտ կլինի հանդիպել, սովորել, բիզնեսով զբաղվել և ներդրումներ կատարել։ Կոշտան ապագա փաստաթուղթը անվանել է «ժողովուրդների միջև բարեկամության խորհրդանիշ»։ Տոկաևը, իր հերթին, նշել է, որ կողմերը քննարկել են տնտեսական գործընկերության հարցերի լայն շրջանակ՝ առևտրից և ներդրումներից մինչև Տրանսկասպյան (Միջին) տրանսպորտային միջանցքի համատեղ զարգացումը։ Ղազախստանը նաև պատրաստակամություն է հայտնել աջակցելու ԵՄ-ի կողմից Կենտրոնական Ասիայի համար նախատեսված 12 միլիարդ եվրոյի ներդրումային փաթեթին, որը նախատեսված է տրանսպորտի, էներգետիկայի և թվային տեխնոլոգիաների ոլորտներում նախագծերի համար։ |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
