Աշխարհում դոլարային միլիարդատերերի թիվն աճել է
![]() Շվեյցարական UBS բանկի կողմից անցկացված ուսումնասիրության համաձայն՝ 2025 թվականի ապրիլի դրությամբ աշխարհում դոլարային միլիարդատերերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 287-ով։ Սա ամենամեծ աճն է ուսումնասիրության մեկնարկից ի վեր, բացառությամբ 2021 թվականի, երբ հայտնվել է 416 նոր միլիարդատեր։ Նշվում է, որ 91 մարդ ժառանգել է իր կարողությունը՝ ընդհանուր առմամբ 298 միլիարդ դոլար, ինչը նոր ռեկորդ է։ UBS-ի գնահատմամբ միլիարդատերերը հաջորդ 15 տարիների ընթացքում իրենց ժառանգներին կթողնեն առնվազն 5.9 տրիլիոն դոլար։ Աշխարհում կա 2919 միլիարդատեր (2545 տղամարդ և 374 կին)։ Նրանց ընդհանուր կարողությունը տարվա ընթացքում աճել է 13%-ով՝ հասնելով 15.8 տրիլիոն դոլարի։ ԱՄՆ-ում դոլարային միլիարդատերերի կարողությունը աճել է 18%-ով՝ հասնելով 6.9 տրիլիոն դոլարի։ Ամերիկացի միլիարդատերերի թիվը աճել է 89-ով՝ հասնելով 924-ի, կազմելով աշխարհում ընդհանուրի 31.7%-ը։ Ցանկում ավելացել է 109 նոր անուն, իսկ 18-ըդուրս եկել՝ մահվան կամ աղքատացման պատճառով։ Աշխարհում միլիարդատերերի կարողությամբ երկրորդ տեղում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը՝ 4.2 տրիլիոն դոլարով (աճը՝ 11.1%), մինչդեռ Եվրոպան, Մերձավոր Արևելքը և Աֆրիկան երրորդ տեղում են՝ 4.1 տրիլիոն դոլարով (աճը՝ 10.4%)։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
