Պետդեպարտամենտը վերանվանել է ԱՄՆ Խաղաղության ինստիտուտը՝ ի պատիվ Թրամփի
![]() ԱՄՆ Պետդեպարտամենտը Վաշինգթոնում գտնվող ԱՄՆ Խաղաղության ինստիտուտը (USIP) վերանվանել է նախագահ Դոնալդ Թրամփի անունով։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։ «Պետդեպարտամենտը վերանվանել է նախկին Խաղաղության ինստիտուտը՝ ի նշան հարգանքի մեր երկրի պատմության մեծագույն գործարք կնքողի հանդեպ։ Բարի գալուստ Դոնալդ Թրամփի անվան Խաղաղության ինստիտուտ։ Լավագույնը դեռ առջևում է», —նշվում է հայտարարության մեջ։ Հրապարակմանը կցվել է ինստիտուտի շենքի լուսանկարը, որտեղ առաջին անգամ հայտնվել է ԱՄՆ նախագահի անունով գրությունը: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, աջակցելով այս քայլին, X-ի իր էջում գրել է. «Նախագահ Թրամփը պատմության մեջ կհիշվի որպես Խաղաղության նախագահ։ Ժամանակն է, որ մեր Պետդեպարտամենտը ցույց տա դա»։ CNN–ը անդրադառնալով թեմային նշել է, որ Թրամփի վարչակազմը տարեսկզբին բյուջետային պատճառներով փաստացի փակել էր ինստիտուտը, որը ստեղծվել էր Կոնգրեսի կողմից 1984 թվականին՝ հակամարտությունների կարգավորման նպատակով։
|

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
