Ուիթքոֆը և Քուշները կհանդիպեն Ռուստեմ Ումերովի հետ. AP
![]() Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա, նախկին գլխավոր խորհրդական Ջարեդ Քուշները այսօր բանակցություններ կվարեն Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի հետ, հաղորդում է Associated Press-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։ Աղբյուրների տեղեկությունների համաձայն՝ հանդիպումը տեղի կունենա Ֆլորիդայի նահանգում՝ Մայամիում։ Մանրամասներ չեն հաղորդվում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուիթքոֆի և Քուշների մոտ Մոսկվա կատարած այցից տպավորություն է ստեղծվել, որ Ռուսաստանը տրամադրված է Ուկրաինայում հակամարտության կարգավորմանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Ուիթքոֆին և Քուշներին։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
