«Փոխզիջումային տարբերակ դեռևս չի գտնվել»․ Ուշակով
![]() ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածքային խնդիրները, առանց որոնց Ռուսաստանը չի տեսնում Ուկրաինայի ճգնաժամի լուծումը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի ծրագրի էությունը, այլ ոչ թե կոնկրետ առաջարկները։ «Մենք չենք քննարկել կոնկրետ ձևակերպումներ կամ առաջարկներ, այլ ամերիկյան փաստաթղթերում պարունակվողի էությունը»,- նշել է Ուշակովը։ Նա նաև ասել է, որ դեռևս փոխզիջումային տարբերակ չի գտնվել, բայց որոշ ամերիկյան մշակումներ քիչ թե շատ ընդունելի են թվում և դրանք կարելի է քննարկել։ «Կողմերը հայտնել են իրենց պատրաստակամությունը շարունակել համատեղ աշխատանքը՝ հուսալի և երկարաժամկետ կարգավորման հասնելու համար»,- հավելել է Ուշակովը։ Նշենք, որ երեկ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
