«Թրամփը փակել է Վենեսուելայի օդային տարածքը, քանի որ Մադուրոն չի լքել երկիրը»․ #Reuters
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ նրան մեկ շաբաթ ժամանակ է տվել երկիրը լքելու համար, սակայն Մադուրոն հրաժարվել է, գրում է Reuters-ը՝ հղում կատարելով չորս աղբյուրների: Նոյեմբերի 21-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը Մադուրոյին ասել է, որ նա իր ընտանիքի անդամների հետ կարող է մեկնել իր ընտրությամբ ցանկացած վայր: ԱՄՆ նախագահի կողմից սահմանված ժամկետն ավարտվել է ուրբաթ՝ նոյեմբերի 28-ին, որից հետո Թրամփը սոցիալական ցանցերում գրել է Վենեսուելայի երկինքը փակելու մասին։ Reuters-ի աղբյուրների համաձայն՝ Մադուրոն Թրամփին ասել է, որ պատրաստ է լքել Վենեսուելան, բայց պայմանով, որ ինքը և ընտանիքի անդամները ստանան լիարժեք իրավական ներում, ներառյալ ԱՄՆ բոլոր պատժամիջոցների վերացումը և Միջազգային քրեական դատարանում իր դեմ գործի կարճումը։ Reuters-ի տվյալներով՝ զրույցը տևել է 15 րոպեից պակաս, որի ընթացքում Թրամփը «մերժել է Վենեսուելայի նախագահի մի շարք խնդրանքներ»։ Մասնավորապես, Մադուրոն խնդրել է վերացնել ավելի քան 100 վենեսուելացի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցները, որոնցից շատերին ԱՄՆ-ն մեղադրում է մարդու իրավունքների խախտումների, թմրանյութերի ապօրինի շրջանառության կամ կոռուպցիայի մեջ։ Երկու աղբյուրների համաձայն՝ Վենեսուելայի նախագահը նաև խնդրել է, որ փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը գլխավորի անցումային կառավարությունը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
