«Տարածքների հարցն ամենաբարդն է»․ Զելենսկի
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է երկրի երեք հիմնական առաջնահերթությունները բանակցություններում, որոնք, իր խոսքով, ամենաբարդ հարցերն են․ տարածքներ, անվտանգության երաշխիքներ և երկրի պաշտպանության ու հետպատերազմյան վերականգնման համար անհրաժեշտ ֆինանսավորում։ «Անկեղծ ասեմ՝ տարածքային հարցն ամենաբարդն է։ Ֆինանսների և վերականգնման հարցը, իմ կարծիքով, եվրոպացի գործընկերների մասնակցության բացակայության դեպքում ընդունելը դժվար է, որովհետև փողը գտնվում է Եվրոպայում։ Ինձ թվում է՝ դա արդար չէ։ Եվ անվտանգության երաշխիքների հարցը, որտեղ ԱՄՆ-ից և Եվրոպայից ակնկալվում է հստակություն»,- նշել է Ուկրաինայի նախագահը։ «Կասեի, որ սրանք երեք հիմնական թեմաներն են, գլխավոր ուղղությունները, և միաժամանակ՝ երեք «տրիգերները»»,-հավելել է Զելենսկին։ Երեկ Զելենսկին Ֆրանսիա էր ժամանել, որտեղ հանդիպել է նախագահ Էմանուել Մակրոնի հետ, իսկ կիրակի օրը ուկրաինական պատվիրակությունը Ֆլորիդայում բանակցություններ է վարել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ քննարկելով խաղաղության ծրագիրը։ Մակրոնի հետ համատեղ ասուլիսում Զելենսկին նշել է, որ ծրագրի վերջնական տարբերակը դեռ համաձայնեցվում է: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
