Թրամփը հաստատել է, որ ինքը և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հեռախոսազրույց են ունեցել
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ ինքը և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն դեկտեմբերի 1-ի գիշերը հեռախոսազրույց են ունեցել։ «Ես չէի ասի, որ այն լավ կամ վատ է անցել։ Դա պարզապես հեռախոսազրույց էր»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Մասնավորապես, ԱՄՆ-ի և Վենեսուելայի առաջնորդները քննարկել են հնարավոր հանդիպումը, ինչպես նաև Մադուրոյի անվտանգության երաշխիքները, եթե նա համաձայնվի հրաժարական տալ, ըստ Թրամփի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրների։ 2025 թվականի նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, որ Մադուրոյի իշխանության օրերը հաշված են։ Ըստ The New York Times-ի, Թրամփի և Մադուրոյի միջև զրույցը տեղի է ունեցել ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից «Արևների կարտելը» (Cártel de los Soles) «օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն» ճանաչելու նախօրեին։ ԱՄՆ-ի իշխանությունները կարտելը կապում են Մադուրոյի և բարձրաստիճան պաշտոնյաների ու զինվորականների ցանցի հետ։ 2020 թվականին՝ Դոնալդ Թրամփի առաջին նախագահական ժամկետի ընթացքում, ԱՄՆ-ն Վենեսուելայի առաջնորդին մեղադրեց «թմրաահաբեկչության» մեջ և առաջարկեց 15 միլիոն դոլար պարգևատրում նրան բռնելու համար։ 2025 թվականի հունվարին պարգևատրումը բարձրացավ մինչև 25 միլիոն դոլարի, իսկ օգոստոսին՝ մինչև 50 միլիոն դոլարի։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
