Իրանը դադարեցնում է հիդրոէլեկտրակայանի գործունեությունը երաշտի պատճառով
![]() Իրանում Քարխեհ գետի հիդրոէլեկտրակայանը դադարեցրել է գործունեությունը ջրի մակարդակի նվազման պատճառով: Կառույցի տնօրենի խոսքով՝ ջրամբարի ջրի մակարդակը իջել է մինչև 180 մետր՝ 40 մետրով ցածր ամբարտակի շահագործման համար անհրաժեշտ նվազագույն մակարդակից։ Ստորին դարպասները վերաբացվել են՝ ջրի հոսանքն ապահովելու համար։ Fars News գործակալության նոյեմբերի 8-ի գնահատականներով՝ երկրում 19 ջրամբար գտնվում է լիակատար սպառման եզրին։ Դրանց մնացած հզորությունը կազմում է իրենց նախագծային հզորության 5%-ից պակաս։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, նոյեմբերի 11-ին խորհրդարանում ելույթ ունենալով, հայտարարել է, որ երկրում տեղումների քանակը կազմել է նախորդ տարիների միջին ցուցանիշի ընդամենը 3%-ը։ Նա նշել է, որ ջրի պակասը ազդում է կյանքի բոլոր ոլորտների վրա և պահանջում է համալիր մոտեցում։ Խնդրի լուծման համար նա առաջարկել է ստեղծել փորձագիտական խմբեր՝ համապատասխան գերատեսչությունների մասնակցությամբ։ Պետական ջրամատակարարման ընկերության ղեկավար Հաշեմ Ամինին նախկինում պարզաբանել էր, որ խմելու ջրի պակասն ազդում է քաղաքի բնակչության մոտավորապես կեսի վրա։ Նա ընդգծել է, որ վերականգնվող քաղցրահամ ջրի պաշարների ծավալը վերջին երեք տասնամյակների ընթացքում նվազել է 132-ից մինչև 90 միլիարդ խորանարդ մետրի՝ սպառման աճի ֆոնին։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
