Ուկրաինայի պատվիրակությունն սկսել է հանդիպումներն ԱՄՆ ներկայացուցիչների հետ
![]() Ուկրաինական պատվիրակությունը Միացյալ Նահանգներում սկսել է հանդիպում ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչների հետ՝ ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, որը գլխավորում է ուկրաինական պատվիրակությունը: Նա հավելել է, որ մշտական կապի մեջ է Վլադիմիր Զելենսկու հետ: Ուկրաինայի ԱԱՊԽ քարտուղարը նաև հայտարարել է, որ բանակցություններ է վարում Զելենսկու «հրահանգների» և «Ժնևում ձեռք բերված նվաճումների» հիման վրա՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների ընթացքում: Ումերովը հավելել է, որ Զելենսկուն կզեկուցի ԱՄՆ-ում բանակցությունների արդյունքների մասին: Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիթքոֆը և ԱՄՆ-ի նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, նոյեմբերի 30-ին Ֆլորիդայում հանդիպելու են ուկրաինական պատվիրակության հետ։ Վաշինգթոնն առաջարկել է ուկրաինական կարգավորման 28 կետից բաղկացած ծրագիր։ Փաստաթուղթը զայրացրել է Կիևին և նրա եվրոպացի գործընկերներին, որոնք փորձել են էականորեն փոփոխել այն։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
