350,000 լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող նավը Իրանի կողմից կալանվել է
712
Կիրակի, 30 նոյեմբերի, 2025 թ., 17:56
![]() Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է Հորմուզի նեղուցում «մաքսանենգ վառելիք» տեղափոխող տանկերի առգրավման մասին։ Նավը նավարկում էր Էսվատինիի (նախկինում՝ Սվազիլենդ) դրոշի ներքո, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։ «Գործողությունից հետո 350,000 լիտր մաքսանենգ վառելիք տեղափոխող նավը ուղարկվել է Բուշերի նավահանգիստ։ Նավում եղել են անձնակազմի 13 անդամներ՝ Հնդկաստանի և Իրանի հարևան երկրներից մեկի քաղաքացիներ»,- ասվում է հայտարարության մեջ։ Նոյեմբերի 14-ին ԻՀՊԿ-ն առգրավել է ԱՄԷ-ից Սինգապուր ուղևորվող նավթատար նավ՝ Մարշալյան կղզիների դրոշի ներքո։ Իրանը պնդել է, որ այն տեղափոխում է չարտոնված բեռ։ Տանկերը և նրա անձնակազմը մի քանի օր անց ազատ են արձակվել։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
