Իրանը պատրաստ է երկարաձգել Թուրքիա իրանական բնական գազի մատակարարման գործող պայմանագիրը
![]() Թուրքիա կատարած այցի ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է երկարաձգել Թուրքիա իրանական բնական գազի մատակարարման գործող պայմանագիրը և աջակցում է երկու երկրների միջև էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանը։ «Իրանը Թուրքիայի ամենահուսալի էներգամատակարարներից մեկն է, և մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել երկարաձգել գազի պայմանագիրը, ինչպես նաև զարգացնել համագործակցությունը էլեկտրաէներգիայի ոլորտում», - ասել է նա ճեպազրույցի ժամանակ։ Արաղչիի խոսքով՝ Իրանն ու Թուրքիան դեռևս հեռու են երկու երկրների միջև համագործակցության ներուժի լիարժեք իրացումից, մասնավորապես՝ առևտրատնտեսական ոլորտներում, և պետք է միջոցներ ձեռնարկվեն այս բացը լրացնելու համար, այդ թվում՝ երկրների միջև առևտրային և ներդրումային խոչընդոտների վերացման ուղղությամբ։ Իրանից Թուրքիա տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման գործող գազային պայմանագիրը լրանում է 2026 թվականի նոյեմբերին։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
