Հայտարարագրերը կվերլուծվեն կոռուպցիոն ռիսկերը հայտնաբերելու համար. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է․ «Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից տեղեկանում ենք, որ նախագիծ է դրվել շրջանառության մեջ, համաձայն որի՝ նախատեսվում է հայտարարագրերի վերլուծության համար սահմանել ռիսկային չափորոշիչների միասնական համակարգ, որը թույլ կտա Հանձնաժողովին ձեռնարկել ավելի թիրախային, համապարփակ և օբյեկտիվ վերլուծություններ։ Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի հաստատում է վերլուծության ենթակա հայտարարագրերի ցանկ՝ ինքնաշխատ կամ ձեռքով եղանակով։ Առաջնահերթ վերլուծվում են ավելի բարձր միավոր ունեցող հայտարարագրերը, նվազագույնը՝ 200 հատ տարեկան։ Յոթ ռիսկային չափորոշիչները. 1. Բացասական կամ շատ ցածր տարեկան ծախսեր (30 միավոր) 2. Ընտանիքի անդամների մասին տվյալների բացակայություն (5 միավոր) 4. Չներկայացված հայտարարագիր (7 միավոր) 5. Վարկեր՝ առանց բավարար կանխիկի (5 միավոր) 7. Լրացուցիչ ռիսկի գործոն (25 միավոր) Հանձնաժողովի մասնագետները յուրաքանչյուր դեպքում կարող են ավելացնել 25 միավոր՝ այլ կասկածելի հանգամանքների դեպքում։ Օրինակ՝ գույքի ձեռքբերման կամ վաճառքի արժեքի էական տարբերությունը շուկայական արժեքից։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
