Թրամփի վարչակազմը կվերանայի 19 երկրների քաղաքացիներին տրված գրին քարտերը
![]() Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ վերանայելու է 19 երկրներից ԱՄՆ ներգաղթած անձանց տրամադրված գրին քարտերը, հայտնում է BBC-ն։ ԱՄՆ քաղաքացիության և միգրացիայի ծառայության ղեկավար Ջոզեֆ Էդլոն հայտարարել է, որ նախագահը հանձնարարել է իրեն իրականացնել «գրին քարտերի ամբողջական և մանրակրկիտ վերանայում՝ բոլոր մտահոգիչ երկրներից յուրաքանչյուր օտարերկրյա անձի համար»։ BBC-ի հարցին, թե որ երկրներն են ընդգրկված ցուցակում, ծառայությունը հղում կատարեց Դոնալդ Թրամփի հունիսյան հրամանագրին, որով արգելվում էր Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի 12 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ և սահմանափակվում էր ևս յոթ երկրների քաղաքացիների մուտքը։ Հայտարարությունը հնչել է չորեքշաբթի օրը Վաշինգթոնում Աֆղանստանի քաղաքացու կողմից Ազգային գվարդիայի երկու զինծառայողների վրա կրակ բացելուց հետո, որի հետևանքով զինծառայողներից մեկը ավելի ուշ մահացել էր։ Նշվում է, որ կասկածյալը Միացյալ Նահանգներ է ժամանել 2021 թվականին՝ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո աֆղանցիներին հատուկ ներգաղթային պաշտպանություն տրամադրող ծրագրի շրջանակներում։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
