Թրամփը քննարկում Է Սպիտակ տան մոտ կրակ բացած տղամարդու ընտանիքի արտաքսման հարցը
1049
Ուրբաթ, 28 նոյեմբերի, 2025 թ., 09:53
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը քննարկում է Սպիտակ տան մոտ Ազգային գվարդիայի զինծառայողների վրա կրակ բացած տղամարդու ընտանիքի անդամներին արտաքսելու հարցը։ «Մենք հիմա ուսումնասիրում ենք դա: Մենք ուսումնասիրում ենք ընտանիքի շուրջ ստեղծված իրավիճակը»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նա ծրագրում է արտաքսել կրակոցներ արձակած անձի կնոջը և հինգ երեխաներին, որոնք ապրում են Վաշինգթոնում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Աֆղանստանի քաղաքացին կրակ է բացել Ազգային գվարդիայի զինծառայողների վրա՝ Սպիտակ տնից 300 մետր հեռավորության վրա: Կրակողը և Ազգային գվարդիայի երկու զինծառայողները վիրավորվել են և հոսպիտալացվել: Ավելի ուշ զինծառայողներից մեկը մահացել է ստացած վնասվածքներից: |

«Ընդդիմությունը կարծիք ունի այնքանով, որքանով կարծիք ունեն Բաքուն և Մոսկվան»․ Մարիա Կարապետյան
9702:06
«Ե՛վ Արևմուտքը, և՛ Ադրբեջանը Փաշինյանի դեմ զորեղ կոմպրոմատներ ունեն»․ Լևոն Ջավախյան
7900:54
Չինաստանում կկայանա ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպումը
14900:36
«Թոշակառուների հաշվին քաղաքականություն խաղալն ամոթ է»․ Հրայր Կամենդատյան
9400:06
«Փաշինյանը փորձելու է ռուսամետներին բերել, Արմեն Գրիգորյանին «տալ», և իր ընդդիմությունն ունենալ»․ Նինա Կարապետյանց (տեսանյութ)
99Երեկ, 23:48
«Պաշտոնանկ լինելուց հետո իրենց հռչակում են ընդդիմադիր՝ կարծելով, թե դա իրենց մաքրագործում է»․ Ոսկան Սարգսյան
115Երեկ, 23:18
