«Մարդ կա, 1,5 միլիարդ դոլարը դեմով անցնում ա, իր կյանքում ոչ մի բան չի փոխվում․ փողը ծախսելու հմտություն ա պետք»․ Նիկոլ Փաշինյան
![]() Աշխատավարձերի մասին, որ խոսում ենք՝ միջին աշխատավարձերը և աշխատատեղերի թիվը աճել են և այլն, այդ ամեն ինի արդյունքում միշտ հարց է ծագում՝ դա նշանակում է, որ մարդիկ լա՞վ են ապրում․ միանշանակ՝ այո, մարդիկ լավ են ապրում, բայց ո՞ր մարդիկ են լավ ապրում։ Սա չի նշանակում, որ բոլոր մարդիկ լավ են ապրում, կան բազմաթիվ մարդիկ, որ նույնիսկ ավելի վատ են ապրում։ Բայց մենք պետք է ի վերջո առերեսվենք՝ ո՞ր մարդիկ են ավելի լավ ապրում․ այն մարդիկ, ովքեր իրենք իրենց վրա աշխատում են․․․»,- այս մասին այսօր՝ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում մեծ գումարներ են պտտվում։ «Այս տարի ԿԲ-ն 1,5 միլիարդ դոլար է գնել ՀՀ շուկայից, դա դարձել է դրամ, վերադարձել շուկա։ Պետք է մարդանց մեջ զարգացնել կարողությունը այս 1,5 միլիարդ դոլարից իրենց բաժինը վերցնել․․․ Մարդ կա, այս 1,5 միլիարդ դոլարը դեմով անցնում ա, իր կյանքում ոչ մի բան չի փոխվում․․․ Ինչո՞ւ չի փոխվում, ավելի վատ է ապրում, որովհետև մարդը չունի անհրաժեշտ հմտություն․․․ Ուզում եք այդ 1,5 միլիարդի կեսը խողովակներով մտցնենք իրենց տուն, մեկ է, իրենց կյանքում բան չի փոխվելու, որովհետև այդ փողը ծախսելու համար էլ է հմտություն պետք։ |

«Ուղարկում է քահանաներին «հուշելու»՝ ինչպես անցկացնել պատարագը․ սա ամենաթողություն է»․ Վահե Հովհաննիսյան
4903:06
«Տիրադավ եպիսկոպոսների անունները հնչելու են որպես դավաճանության վառ օրինակներ»․ Արշակ Զաքարյան
7502:06
Մասկը քննադատել է Եվրոպային X սոցիալական հարթակի նկատմամբ կիրառված տուգանքի համար
11000:21
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կմատուցվի պատարագ ապօրինի ազատազրկված հոգևորականների համար
102Երեկ, 23:24
Արամ Ա Վեհափառ Հայրապետը կմեկնի Կիպրոս
72Երեկ, 23:12
«Ի պատասխան տիրադավների»․ Սրբազանները հանդես են եկել հայտարարությամբ
109Երեկ, 23:00
