Երևան`   +2 °C
Այսօր`   Շաբաթ, 06 դեկտեմբերի, 2025 թ.

«Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակայքում բռնկված hրդեհները մեկուսացված են». ՆԳՆ ՓԾ

144
Հինգշաբթի, 27 նոյեմբերի, 2025 թ., 09:36
«Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակայքում բռնկված hրդեհները մեկուսացված են». ՆԳՆ ՓԾ

Նոյեմբերի 27-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՆԳՆ Փրկարար ծառայության օպերատիվ և համակարգված միջոցառումների շնորհիվ Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհները ամբողջությամբ մեկուսացված են։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն կրկին հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911։