«ԵՄ երկրները պլան Բ են մշակում Ուկրաինային ֆինանսավորելու համար»․ #Politico
![]() Եվրոպական երկրները շտապ «պլան Բ» են մշակում, որպեսզի Ուկրաինան հաջորդ տարվա սկզբին չմնա առանց ֆինանսավորման այն դեպքում, եթե չկարողանան համաձայնության գալ Մոսկվայի սառեցված ակտիվները Կիևի ռազմական կարիքների համար օգտագործելու շուրջ։ Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։ Բրյուսելում քաղաքական գործիչները և մասնագետներն այժմ մտածում են այն մասին, թե ինչպես օգնել Ուկրաինային, եթե փոխհատուցման վարկի տրամադրման առաջարկը ժամանակին չհամաձայնեցվի, որպեսզի ԵՄ առաջնորդները կարողանան այն ստորագրել դեկտեմբերի 18-ի գագաթնաժողովում: Նշվում է, որ աջակցություն ստացող տարբերակներից մեկը ԵՄ վարկերով ֆինանսավորվող «միջանկյալ» վարկի տրամադրումն է, որը կօգնի Ուկրաինային դիմակայել 2026-ի առաջին ամիսներին։ Այդ տարբերակը թույլ կտա ավելի շատ ժամանակ հատկացնել Ռուսաստանի ակտիվներով ապահովված երկարաժամկետ փոխհատուցման վարկի կառուցվածքը ձևավորելուն՝ այնպես, որ այն ընդունելի լինի Բելգիայի համար։ Հենց Բելգիայում էլ պահվում են այդ միջոցները։ Նշվում է նաև, որ հնարավոր է Ուկրաինան հետագայում պարտավորվի վերադարձնել այս նախնական «միջանկյալ» վարկը ԵՄ-ին՝ արդեն ստանալով երկարաժամկետ փոխհատուցման վարկի միջոցները։ Մեկ այլ տարբերակ կարող է լինել երկարաժամկետ լուծումը, որը կներառի ինչպես փոխհատուցումների վարկը, այնպես էլ ԵՄ միասնական փոխառությունները։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
