Բուենոս Այրեսում դադարեցվել է Մարադոնայի դամբարանի կառուցման նախագիծը
![]() Արգենտինացի ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի դամբարանը կառուցելու նախագիծը Բուենոս Այրեսի կենտրոնում կասեցվել է։ «Դիեգո Արմանդո Մարադոնայի պատվին դամբարան կառուցելու պայմանագիրը դադարեցվել է»,- La Nación թերթին հայտնել է Corporación de Planeamiento Metropolitano շինարարական ընկերությունը։ Ընկերությունը հայտարարել է, որ պայմանագիրը դադարեցնելու որոշումը կայացվել է «այն ընդհանուր ըմբռնման հիման վրա, որ նախատեսված վայրը չունի այս մասշտաբի և բնույթի նախագիծ իրականացնելու համար անհրաժեշտ պայմանները՝ անհրաժեշտ երաշխիքներով»։ Չնայած դրան նախագծի կայքը շարունակում է գործել։ Այն դեռևս հնարավորություն է տալիս դամբարանի կառուցման համար նվիրաբերություն անել։ 2024 թվականի հոկտեմբերին դատարանը Մարադոնայի դուստրերին թույլատրել էր ֆուտբոլիստի մարմինը տեղափոխել դամբարան, որի շինարարությունը նախատեսված էր ավարտել այս տարի: Մարադոնայի մարմինն այժմ հանգչում է Բուենոս Այրեսի արվարձաններից մեկի մասնավոր գերեզմանատանը, որը փակ է հանրության համար: |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
