«Թրամփի խաղաղության ծրագիրը բարելավման կարիք ունի»․ Մակրոն
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրը պետք է բարելավվի, որպեսզի այն ընդունելի դառնա Ուկրաինայի և Եվրոպայի համար, այս մասին RTL ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Սա նախաձեռնություն է, որը գնում է ճիշտ ուղղությամբ՝ դեպի խաղաղություն։ Այնուամենայնիվ, այդ ծրագրի որոշ ասպեկտներ ենթակա են քննարկման, բարելավման»,- նշել է Մակրոնը։ «Մենք ուզում ենք խաղաղություն, բայց մենք չենք ուզում խաղաղություն, որը գործնականում կապիտուլյացիա է»։ Նա հավելել է, որ միայն ուկրաինացիները կարող են որոշել, թե տարածքային ինչ զիջումների են պատրաստ գնալ։ «Սեղանին դրվածը մեզ պատկերացում է տալիս այն մասին, թե ինչն է ընդունելի ռուսների համար։ Արդյո՞ք դա նշանակում է, որ ուկրաինացիներն ու եվրոպացիները պետք է հենց դա ընդունեն։ Պատասխանն է՝ ոչ»,- նշել է Մակրոնը։ Ռուսաստանի հետ խաղաղության դեպքում Ուկրաինայի պաշտպանության առաջին գիծը պետք է լինի սեփական բանակի վերականգնումը, և դրա վրա որևէ սահմանափակում չի կարող լինել, նշել է Մակրոնը։ |

«Աստարա–Ռեշտ երկաթուղին այն օղակն է, որ բացակայում է Հյուսիս–հարավ երկաթուղային հաղորդակցության մեծ շղթայում». Հակոբ Բադալյան
5403:24
«Հրամանատարների, սպաների հեռացումն ու զորացրումն էլ բավարար էր այսպիսի ծանր հետևանքների հանգեցնելու համար». Տիգրան Աբրահամյան
9502:00
«Պաշտպանական համակարգի ներսում կարգապահական ու բարոյահոգեբանական կառույցների փլուզում է». Մհեր Մելքոնյան
9101:36
«Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն աննախադեպ է լինելու իր հիբրիդային բնույթով». «Մայր Հայաստան»
7101:18
ԱՄՆ-ն Սիրիան հանել է ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկից
16201:02
«Այս ծաղրածուները պետք է «շարժվեն», հակառակ դեպքում հետևանքները Կանադայի համար ՇԱՏ ՎԱՏ կլինեն». Թրամփ
18600:04
