Գազայի մարդասիրական հիմնադրամը (GHF) դադարեցնում է գործունեությունը
![]() Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից աջակցվող Gaza Humanitarian Foundation (GHF) մարդասիրական հիմնադրամը, որը հումանիտար օգնություն էր բաշխում Գազայի հատվածում, հայտնել է, որ դադարեցնում է գործունեությունը։ «GHF-ն արդեն մի քանի շաբաթ բանակցություններ է վարում CMCC-ի (քաղաքացիա-ռազմական համակարգման կենտրոն – խմբ․) և միջազգային կազմակերպությունների հետ հետագա քայլերի շուրջ, և պարզ է, որ նրանք պատրաստվում են ընդունել և ընդլայնել այն մոդելը, որը փորձարկել էր GHF-ը։ Արդյունքում մենք դադարեցնում ենք մեր գործունեությունը, քանի որ հաջողությամբ կատարել ենք մեր առաքելությունը՝ ցույց տալով, որ հնարավոր է ավելի արդյունավետ օգնություն հասցնել Գազայի բնակիչներին»,- ասվում է GHF-ի գործադիր տնօրեն Ջոն Աքրիի հայտարարության մեջ։ Նշենք, որ հիմնադրամը լայնորեն դատապարտվել է ՄԱԿ-ը և Գազայի մյուս մարդասիրական օգնության ենթակառուցվածքները շրջանցելու, ինչպես նաև իսրայելցի զինվորների և սեփական անվտանգության աշխատակիցների կողմից մարդաշատ բաշխման կետերում կամ դրանց մոտակայքում պարբերաբար տեղի ունեցող բռնությունների համար։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
