ԱՄՆ-ն Վենեսուելայի «Լոս Սոլես» կարտելը ճանաչել է` որպես ահաբեկչական կազմակերպություն
![]() ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պաշտոնապես «Լոս Սոլես» կարտելը ճանաչել է՝ որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն (FTO), հաղորդում է Reuters-ը։ ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախկինում հայտարարել էր, որ Վաշինգթոնը «Լոս Սոլես» կարտելը դիտարկում է՝ որպես Միացյալ Նահանգներ թմրանյութերի անօրինական շրջանառության մեջ ներգրավված կազմակերպություն։ Ամերիկյան իշխանությունները պնդում են, որ խմբում կան Վենեսուելայի անվտանգության ուժերի բարձրաստիճան անդամներ, իսկ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրվում է ցանցը ղեկավարելու համար։ Կարակասը խստորեն դատապարտել է Վաշինգթոնի գործողությունները։ Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Իվան Գիլը որոշումն անվանել է «ծիծաղելի հորինվածք»՝ պնդելով, որ «Լոս Սոլես» կարտելը գոյություն չունի, և որ մեղադրանքները նպատակ ունեն արդարացնել ռեժիմի փոփոխության փորձերը։ Վենեսուելայի արտաքին գործերի նախարարությունը ընդգծել է, որ ԱՄՆ-ի նման քաղաքականությունը «դատապարտված է ձախողման»։ Մասնագետները նշում են, որ ահաբեկչական որակմանը չնայած, ԱՄՆ -իօրենսդրությունն ավտոմատ կերպով թույլ չի տալիս այս որակումն օգտագործել՝ որպես ռազմական գործողությունների հիմք։ Սակայն այս քայլը մեծացնում է ճնշումը Կարակասի վրա. պատժամիջոցները սառեցնում են խմբի անդամների կասկածելի ակտիվները Միացյալ Նահանգներում, իսկ ամերիկացի քաղաքացիներին արգելվում է որևէ գործարք կնքել խմբի հետ։ Նոյեմբերի 23-ին Reuters-ը հաղորդել է, որ Միացյալ Նահանգները պատրաստվում է առաջիկա օրերին սկսել գործողությունների նոր փուլ Վենեսուելայի դեմ։ Աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մեծացնում է ճնշումը Մադուրոյի կառավարության վրա՝ քննարկելով դրա տապալման տարբերակները։ |

«Իշխանությունն Անդրանիկ Քոչարյանի շուրթերով ազդարարեց զինծառայության վերաբերյալ իր բանաձևը»․ Տիգրան Աբրահամյան
3209:42
Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ (լուսանկար)
6908:24
«Մեծ ցավ ապրեցի Անդրանիկ Քոչարյանի կողմից թույլ տված անզգույշ արտահայտության համար». Անահիտ Ավանեսյան
14100:48
«Սա լկտի անամոթություն է և ուղիղ ոտնձգություն մեր ինքնության դեմ». Տեր Զարեհ Աշուրյան
11700:12
«ՀԷՑ-ը կսուբսիդավորի երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող իր աշխատակիցների էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը». Ռոմանոս Պետրոսյան
102Երեկ, 23:48
ՆԱՍԱ-ն հրապարակել է Լուսնի հակառակ կողմի լուսանկարը
182Երեկ, 23:04
