«Կիևը հաստատել է, որ խաղաղության ծրագրի նոր նախագիծը համապատասխանում է իր շահերին». Սպիտակ տուն
![]() Ժնևյան բանակցություններում ուկրաինական պատվիրակության ներկայացուցիչներն իրենց ամերիկացի գործընկերների հետ զրույցում հաստատել են, որ ուկրաինական ճգնաժամի կարգավորման ծրագրի նոր տարբերակը համապատասխանում է ազգային շահերին։ Այս մասին ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։ Փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայի ներկայացուցիչները հայտարարել են, որ ներկայիս նախագիծն արտացոլում է իրենց ազգային շահերը և ապահովում է հավաստի և իրագործելի մեխանիզմներ Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու համար՝ թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ հեռանկարում։ «Ուկրաինական պատվիրակությունը հաստատել է, որ հանդիպման ընթացքում մանրամասնորեն քննարկվել են իրենց բոլոր հիմնական մտահոգությունները՝ անվտանգության երաշխիքները, երկարաժամկետ տնտեսական զարգացումը, ենթակառուցվածքների պաշտպանությունը, նավագնացության ազատությունը և քաղաքական ինքնիշխանությունը»,- նշվում է փաստաթղթում։ Նոյեմբերի 23-ին Ժնևում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի պաշտոնյաները քննարկել են ուկրաինական հակամարտության կարգավորման խաղաղության ծրագիրը։ Բանակցություններից հետո կողմերը պատրաստել են «խաղաղության վերաբերյալ շրջանակային համաձայնագրի թարմացված և վերանայված նախագիծ»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
