ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները Ժնևում որոշակի առաջընթաց են գրանցել. #Axios
![]() ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչները Ժնևում որոշակի առաջընթաց են գրանցել Վաշինգթոնի կողմից առաջարկված «խաղաղության ծրագրի» շուրջ հնարավոր համաձայնագրի հասնելու ուղղությամբ, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաներին։ Բանակցություններին անմիջականորեն մասնակցող ամերիկացի պաշտոնյան հրատարակությանը հայտնել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվեն Վիթքոֆը, բանակի նախարար Դանիել Դրիսքոլը և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, կիրակի օրը Ժնևում ԱՄՆ-ի առաքելության կազմում հանդիպում են ուկրաինական պատվիրակության հետ։ Աղբյուրը հավելել է, որ Դրիսքոլը նաև շաբաթ օրը հանդիպել է ուկրաինական պատվիրակության հետ։ Պաշտոնյայի խոսքով՝ դրանք «արդյունավետ և կառուցողական» բանակցություններ էին։ Reuters-ը, նույնպես հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյայի, նշել է, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև Ժնևում բանակցությունները մինչ այժմ «արդյունավետ և նույնիսկ համապարփակ են եղել որոշ ոլորտներում»։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուկրաինական պատվիրակության հետ իր հանդիպումը որակել է՝ որպես իր «լավագույնը, ամենաարդյունավետը և ամենակարևորը»։ Նա խոստացել է այսօր երեկոյան զեկուցել Թրամփի «խաղաղության ծրագրի» շուրջ Ուկրաինայի հետ բանակցությունների արդյունքների մասին։ «Դեռևս կա որոշակի աշխատանք անելու, և մեր թիմերը այսօր երեկոյան կվերադառնան լրացուցիչ տեղեկատվությամբ», - Ժնևում ասաց պետքարտուղարը։ Ուկրաինական պատվիրակության ղեկավար Անդրեյ Երմակը նաև ասել է, որ կողմերը շատ լավ առաջընթաց են գրանցել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրի շուրջ։ |

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Քիմ Քարդաշյանին
4412:18
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը
8811:24
Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև (լուսանկար)
12508:24
«Եկել է կանանց որձանալու ժամանակը»․ Արման Մելիքյան
15203:06
«Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել»․ Լևոն Ազիզյան
15100:48
«Ուկրաինայում խաղաղության հասնելու համար Պուտինի և Զելենսկու հանդիպումը պարտադիր չէ». Թրամփ
24200:36
