«Հեզբոլլահ»-ի շտաբի պետն սպանվել է իսրայելական հարվածի արդյունքում. Al Hadath
![]() «Հեզբոլլահ»-ի շտաբի պետ Աբու Ալի Թաբթաբավին սպանվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի վրա իսրայելական անօդաչու թռչող սարքի ճշգրիտ հարվածի արդյունքում: Այս մասին նոյեմբերի 23-ին հայտնել է Al Hadath-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Թաբթաբավին զբաղեցնում էր խմբի ռազմական թևի կարևոր պաշտոն և վերահսկում էր օպերատիվ պլանավորումը: Հարվածի թիրախը Լիբանանի մայրաքաղաքի հարավային շրջանն էր, որտեղ գտնվում են «Հեզբոլլահ»-ի օբյեկտները։ Ավելի ուշ Իսրայելի վարչապետի գրասենյակի մամուլի ծառայությունը հայտարարության մեջ նշել է, որ գործողությունը իրականացվել է վարչապետի հրամանով: Հայտարարության մեջ չի նշվում, թե ում է Իսրայելի պաշտպանության բանակն անվանում «շտաբի պետ»։ «Մի քանի րոպե առաջ Բեյրութի կենտրոնում Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է «Հեզբոլլահ»-ի շտաբի պետի վրա, որը վերահսկում էր կազմակերպության հզորացումը և վերազինումը: Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է հարվածը պաշտպանության նախարարի և գլխավոր շտաբի պետի առաջարկությամբ», - ասվում է հայտարարության մեջ։ Նեթանյահուն նախկինում ընդգծել էր, որ լիբանանյան «Հեզբոլլահ»-ը փորձում է վերականգնել իր ուժերը և վերազինվել Իսրայելի պաշտպանության բանակի հարվածներից հետո։ Նա հայտարարեց, որ Իսրայելը թույլ չի տա խմբավորմանը հզորանալ և կօգտագործի ինքնապաշտպանության իր իրավունքը՝ համաձայն գործող հրադադարի։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
