Էրդողանը Պուտինի հետ կքննարկի Սևծովյան հացահատիկային միջանցքի վերականգնման հեռանկարները
![]() CNBC-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հույս ունի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել Սևծովյան հացահատիկային միջանցքի վերականգնման հեռանկարները։ «Ես վաղը հեռախոսազրույց կունենամ պարոն Պուտինի հետ և հույս ունեմ բանակցություններ վարել հացահատիկային միջանցքի վերաբերյալ»,- ասել է նա Յոհաննեսբուրգում կայացած մամուլի ասուլիսում։ Նա հիշեցրել է, որ Անկարան զգալի առաջընթաց է գրանցել այս ոլորտում և հույս ունի, որ նախաձեռնությունը կնպաստի խաղաղության ամրապնդմանը՝ միավորելով Եվրոպան, Աֆրիկան և մի շարք այլ երկրներ։ Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ «մենք արդեն անցել ենք ճանապարհի մի մասը, բայց ինչ-որ կերպ այս գործընթացը խափանվել է»։ Էրդողանը հավելել է, որ մտադիր է կրկին բարձրացնել այս հարցը Ռուսաստանի ղեկավարի հետ. «Հետևաբար, երբ խոսեմ պարոն Պուտինի հետ, կխնդրեմ նրան թույլ տալ ինձ սկսել այս գործընթացը, քանի որ կարծում եմ, որ դա բոլորի օգտին կլինի»։ Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը ստորագրվել է 2022 թվականի հուլիսին Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից (ՄԱԿ-ի միջնորդությամբ)։ Այն նախատեսում էր ուկրաինական հացահատիկի անվտանգ արտահանում Սև ծովով, միաժամանակ բացելով դուռը ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի պարզեցված մատակարարումների համար: 2023 թվականին Ռուսաստանը կասեցրեց իր մասնակցությունը համաձայնագրին՝ մեղադրելով Արևմուտքին «ռուսական գյուղատնտեսական արտահանման սահմանափակումները վերացնելու իր պարտավորությունները չկատարելու» և Ուկրաինային «Սև ծովը ռազմական նպատակներով օգտագործելու» մեջ՝ «հացահատիկային գործարքի» քողի տակ»: |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
