Զելենսկին համաձայնվել է բանակցել Թրամփի ծրագրի շուրջ
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ելույթում նշել է, որ այսօր Կիևում ԱՄՆ-ի բանակի նախարար Դեն Դրիսկոլի հետ հանդիպման ժամանակ քննարկումը կենտրոնացած է եղել «իրական խաղաղության հասնելու տարբերակների, երկխոսության աշխատանքների փուլերի և ձևաչափերի, ինչպես նաև դիվանագիտության նոր խթանի վրա»։ «Մեր ուկրաինական և ամերիկյան թիմերը կաշխատեն պատերազմը դադարեցնելու ծրագրի տարրերի վրա։ Մենք պատրաստ ենք կառուցողական, ազնիվ և արագ աշխատանքի», - ասել է Զելենսկին։ «Խաղաղություն է անհրաժեշտ, և մենք գնահատում ենք նախագահ Թրամփի և նրա թիմի ջանքերը՝ Եվրոպայում անվտանգությունը վերականգնելու համար։ Ուկրաինան պաշտպանում է կյանքերն ու անկախությունը՝ շնորհիվ մեր ժողովրդի քաջության, պետության մեջ մեր միասնության և մեր գործընկերների օգնության։ Մենք աշխատում ենք ապահովել, որ բոլոր երեք տարրերն էլ բավականաչափ ուժեղ լինեն», - հավելել է Ուկրաինայի նախագահը։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լիվիտը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիթքոֆը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն վերջին ամիսներին աշխատել են Ուկրաինայի համար «խաղաղության ծրագրի» վրա՝ պահպանելով կապը երկու պատերազմող կողմերի հետ։ Նրա խոսքով՝ ամերիկացի ներկայացուցիչները «գերազանց քննարկումներ են ունեցել երկու կողմերի հետ»։ Լիվիտը ծրագիրն անվանել է «ինքնին լավ»։ |

«Եթե ուզում ես Ա կետից Բ կետ տեղաշարժվել կանխատեսելի ժամանակում, պետք է նախընտրես հանրային տրանսպորտը կամ անհատական շարժունակության միջոցները»․ Սուրեն Գրիգորյան (տեսանյութ)
2200:48
«Շաքիի դեպքը․ պաշտոնական լռություն և ոչ պաշտոնական վարկածներ». Դավիթ Գալստյան
5000:42
«Բոլոր իրեն ընտրածներին պիտի թաթա ու իվետա լսեցնելով, պարեցնելով բոմժ սարքի». Արամ Գևորգյան
6900:36
Թուփաքի սպանության կազմակերպիչը 30 տարի անց դատապարտվեց 40 տարվա ազատազրկման
11300:24
«Ցավից արցունքները սրբելով՝ փոխանցեց հայ մայրերին, որ զավակի կյանքի համար պետք է պայքարել». Սոնա Աղեկյան
91Երեկ, 23:54
Թուրքիան ակնկալում է կարճ ժամանակում արդյունքի հասնել F-35-ի ձեռքբերման հարցում
81Երեկ, 23:30
