ԱԷՄԳ-ի բանաձևը կոչ է անում Իրանին բացահայտել հարստացված ուրանի պաշարների ծավալը
![]() ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհուրդը բանաձև է ընդունել, որով կոչ է անում Իրանին ընդլայնել համագործակցությունը գործակալության հետ և տեղեկատվություն տրամադրել հարստացված ուրանի պաշարների վերաբերյալ, հաղորդում է AP-ն։ Բանաձևը կոչ է անում Իրանին անհապաղ ընդլայնել համապարփակ համագործակցությունը, գործակալության տեսուչներին տրամադրել ճշգրիտ տեղեկատվություն ուրանի պաշարների վերաբերյալ, որոնք հարստացված են մինչև զենքի համար նախատեսված մակարդակի, և հասանելիություն ապահովել երկրի միջուկային օբյեկտներին։ AP-ի աղբյուրները հայտնում են, որ փակ քվեարկությամբ 35 երկրներից 19-ը քվեարկել են բանաձևի օգտին։ Ռուսաստանը, Չինաստանը և Նիգերը քվեարկել են դեմ, 12 երկիր ձեռնպահ է մնացել, իսկ մեկ երկիր չի քվեարկել։ Բանաձևը ներկայացրել են Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Միացյալ Նահանգները։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
