Խաղաղության ծրագրի կետերից մեկով Ուկրաինային պարտադրվում է ռուսերենը ճանաչել պետական լեզու
![]() Ռուսերենը պետք է ճանաչվի որպես Ուկրաինայի պաշտոնական պետական լեզու. սա պատերազմը դադարեցնելու ԱՄՆ-Ռուսաստան ծրագրի կետերից մեկն է, հաղորդում է Financial Times-ը։ Առաջարկվող փաստաթուղթը նաև նախատեսում է Ռուս ուղղափառ եկեղեցուն պաշտոնական կարգավիճակ տրամադրել։ Փաստաթուղթը նաև պահանջում է, որ Ուկրաինան հրաժարվի զենքի հիմնական կատեգորիաներից և ներառում է ԱՄՆ-ի ռազմական օգնության կրճատում։ Աղբյուրը ծրագիրը նկարագրել է՝ որպես շատ ընդհանուր փաստաթուղթ, որը «խիստ կողմնակալ է Ռուսաստանի օգտին»։ Axios-ը պնդում է, որ Ռուսաստանը բանակցությունների համար կվերադարձնի Խերսոնի և Զապորոժիեի շրջանների օկուպացված տարածքների մի մասը։ Խաղաղության համաձայնագրի ծրագրի համաձայն՝ ԱՄՆ-ն և այլ երկրներ կարող են ճանաչել Ղրիմը և Դոնբասը՝ որպես Ռուսաստանի տարածք։ Կիևը դեմ է այս ծրագրի դրույթների մեծ մասին։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
