Ուկրաինայում հրադադարը կարող է հաստատվել այս ամսվա վերջին. ԶԼՄ-ներ
![]() Վաշինգթոնը «պատրաստ է» հրապարակել Ռուսաստանի հետ Ուկրաինայում մարտական գործողությունները դադարեցնելու համար կնքված խաղաղության խոշոր համաձայնագիրը. հակամարտող կողմերը կարող են համաձայնության գալ պայմանագրի շուրջ մինչև ամսվա վերջ։ Այս մասին հայտնել է Politico-ն՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի։ «Հակամարտությանը վերջ դնելու շրջանակային համաձայնագիրը կհամաձայնեցվի բոլոր կողմերի կողմից մինչև այս ամսվա վերջը, և հնարավոր է՝ արդեն այս շաբաթ», - նշվում է հոդվածում։ Axios-ը, հղում անելով ամերիկացի և ուկրաինացի պաշտոնյաներին, նոյեմբերի 19-ին հայտնել է, որ Թրամփի վարչակազմը գաղտնի խորհրդակցություններ է անցկացնում Ռուսաստանի հետ՝ հակամարտությունը դադարեցնելու նոր ծրագիր մշակելու համար։ ԱՄՆ-ի ծրագիրը, ենթադրաբար, բաղկացած է 28 կետից և «ոգեշնչված է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գազայի հատվածում համաձայնության հասնելու հաջող ջանքերով»։ Հրատարակության տվյալներով՝ ծրագրի քննարկումը տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի Միացյալ Նահանգներ կատարած այցի ժամանակ։ Սակայն Կրեմլը հերքել է Ուկրաինայում հրադադարի նոր ծրագրի մշակումը։ |

Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
11007:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
13604:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
157Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
160Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
149Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
224Երեկ, 22:49
