Բաքվում կայացրել են Պետական զորահավաքի և զորակոչի ծառայության վարչության պաշտոնյաների դատավճիռը
![]() Բաքվի ռազմական դատարանն ավարտել է Պետական զորահավաքի և զորակոչի ծառայության Խազարի շրջանային վարչության նախկին պետ Ռամին Շուքուրովի, ինչպես նաև սպաներ Խալիդ Ազիմովի և Էմիլ Նաբիևի քրեական դատավարությունը։ Ռամին Շուքուրովը դատապարտվել է 10 տարվա պայմանական ազատազրկման՝ 4 տարվա փորձաշրջանով, Խալիդ Ազիմովը՝ 9 տարվա պայմանական ազատազրկման՝ 2 տարի 6 ամիս փորձաշրջանով, իսկ Էմիլ Նաբիևը՝ 8 տարվա պայմանական ազատազրկման՝ 3 տարվա փորձաշրջանով։ Մեղադրյալների դեմ քրեական հետապնդում իրականացրել է Գլխավոր դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչությունը։ Ռամին Շուքուրովին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 311.3.1, 311.3.2, 311.3.3 (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափի կաշառքի կրկնակի ընդունում) և 312-1.1 (պաշտոնատար անձի որոշման վրա անօրինական ազդեցություն (ազդեցության չարաշահում)) հոդվածներով: Էմիլ Նաբիևը և Խալիդ Ազիմովը մեղավոր են ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 311.3.1 և 311.3.2 հոդվածներով: |

Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
11007:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
13604:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
157Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
160Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
149Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
224Երեկ, 22:49
