Ուկրաինան չի մասնակցել խաղաղության ծրագրի` ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև քննարկումներին. #Reuters
![]() Վերջերս Ուկրաինան Միացյալ Նահանգներից մի քանի «ազդանշաններ» է ստացել Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու հնարավոր առաջարկների վերաբերյալ, սակայն չի մասնակցել խաղաղության ծրագրի կոնկրետ մանրամասների քննարկումներին, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Կիևի աղբյուրին։ Անանուն մնալու պայմանով ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան գործակալությանը հայտնել է, որ Կիևը «ազդանշաններ» է ստացել պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ-ի մի քանի առաջարկների վերաբերյալ, որոնք Վաշինգթոնը քննարկել է Մոսկվայի հետ։ Սակայն Reuters-ը պնդում է, որ Ուկրաինան չի մասնակցել այդ առաջարկների քննարկումներին։ Politico-ն՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդում է, որ պատերազմի լուծման շրջանակային համաձայնագիրը կարող է համաձայնեցվել բոլոր կողմերի կողմից արդեն այս շաբաթ։ Աղբյուրը նշում է, որ Ուկրաինան և եվրոպական երկրները չեն մասնակցում համաձայնագրի պարամետրերի մշակմանը։ Պաշտոնյայի խոսքով՝ Սպիտակ տունը «պատրաստվում է ներկայացնել խաղաղության խոշոր համաձայնագիր»։ «Այն, ինչ մենք պատրաստվում ենք ներկայացնել, ողջամիտ է», - հավելում է նա։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
