Լիտվան բացում է Բելառուսի հետ սահմանը
![]() Լիտվայի կառավարությունը որոշում է ընդունել նախատեսված ժամկետից շուտ բացել Բելառուսի հետ սահմանին գտնվող երկու անցակետերը, հայտնում է LRT-ն։ Անցակետերը փակվել էին հոկտեմբերի վերջին օրերին՝ մեկ ամսով, մինչև նոյեմբերի 30-ի կեսգիշեր, այն բանից հետո, երբ Լիտվայի տարածքում մի քանի անգամ նկատվել էին Բելառուսից եկող մաքսանենգ բեռներով մետեոզոնդեր, ինչը խոչընդոտել էր օդանավակայանի աշխատանքին։ «Հաշվի առնելով Ազգային անվտանգության հանձնաժողովի կողմից ընթացիկ տարվա նոյեմբերի 18-ին ընդունված որոշումներն այն մասին, որ իրավիճակը փոխվել է, և 2025 թվականի հոկտեմբերի 29-ին սահմանված՝ պետական սահմանը հատելու սահմանափակումները այլևս անհրաժեշտ չեն, ներքին անվտանգության ապահովման նպատակով նպատակահարմար է չեղարկել վերոհիշյալ որոշմամբ սահմանված սահմանափակումները»,- կառավարության նիստում հայտարարել է ներքին գործերի նախարար Վլադիսլավ Կոնդրատովիչը։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
