«Իրանը բաց է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները վերսկսելու համար». Խամենեիի խորհրդական
![]() Իրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները Միացյալ Նահանգների հետ, եթե դրանք ընթանան հարգալից: Աս մասին CNN-ին տված հարցազրույցում հայտնել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Քամալ Խարազին՝ միաժամանակ պնդելով, որ Թեհրանը չի փոխի այն դիրքորոշումը, որն ուներ՝ մինչև հունիսին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակումը։ «Նրանք պետք է առաջին քայլը կատարեն՝ ցույց տալու համար, որ պատրաստ են մեզ հետ համագործակցել մեր կողմից առաջադրված պայմաններով… դա պետք է հիմնված լինի հավասարության և փոխադարձ հարգանքի վրա։ Ցավոք, նախագահ Թրամփը չի հավատում դիվանագիտական միջամտությանը, այլ նախընտրում է ուժ կիրառել իր նպատակներին հասնելու համար»,- ասել է նա։ Խարազին նշել է, որ ուրանի հարստացումը կշարունակվի։ Թեհրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը, որը, նրա խոսքով, ընդլայնվում է, կհանվի բանակցությունների սեղանից։ «Միացյալ Նահանգների հետ մենք կքննարկենք միայն միջուկային հարցը»,- ասել է նա։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
