«Իրանը ցանկանում է համաձայնագիր ԱՄՆ-ի հետ, Վաշինգթոնը բաց է բանակցությունների համար». Թրամփ
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը ձգտում է համաձայնագրի ԱՄՆ-ի հետ, և Վաշինգթոնը պատրաստ է բանակցել: Նա այս հայտարարությունն արել է Սպիտակ տանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ հանդիպման ժամանակ: «Ի դեպ, Իրանը ցանկանում է համաձայնագիր: Ես լիովին բաց եմ դրա համար, մենք բանակցություններ ենք վարում նրանց հետ և սկսել ենք գործընթացը»,- ասել է Թրամփը: Թագաժառանգը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ն սերտորեն համագործակցում են Իրանի հետ համաձայնագրի կնքման ուղղությամբ, որը օգտակար կլինի ապագայի համար: Հունիսին Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը սրվեց՝ իրանական ուրանի հարստացման օբյեկտների վրա հարձակումներով: Հարվածների հետևանքով նաև զոհվեցին Թեհրանի մի քանի ռազմական առաջնորդներ: Հունիսի 22-ին Միացյալ Նահանգները միացավ հակամարտությանը՝ հարվածելով Իսլամական Հանրապետության երեք հիմնական միջուկային օբյեկտներին՝ Ֆորդոյին, Նաթանզին և Սպահանին: Հունիսի 24-ի առավոտյան Իրանը և Իսրայելը հայտարարեցին հրադադարի մասին: Հոկտեմբերի 1-ին Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կիրառեց Իրանի միջուկային ծրագրի և զենքի ձեռքբերման հետ կապված 44 անձանց և կազմակերպությունների նկատմամբ: ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այնուհետև հայտարարեց, որ սահմանափակումները ՄԱԿ-ի պատժամիջոցների և Իրանի դեմ ձեռնարկված միջոցառումների «վերականգնման» մաս են կազմում՝ միջուկային պարտավորությունները «նշանակալիորեն չկատարելու» համար։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
