Ամերիկյան դատարանը կրկին մերժել է Թրամփի հայցն ընդդեմ CNN-ի
![]() ԱՄՆ-ի դաշնային վերաքննիչ դատարանը երեքշաբթի օրը հաստատել է Դոնալդ Թրամփի հայցի մերժումը CNN-ի դեմ՝ 2020 թվականի նախագահական ընտրությունների կեղծման մասին իր պնդումները «մեծ սուտ» անվանելու համար, հաղորդում է AFP-ն։ Ֆլորիդայի շրջանային դատարան ներկայացված հայցում Թրամփը պնդել է, որ CNN-ի կողմից «մեծ սուտ» տերմինի օգտագործումը իրեն կապում է Ադոլֆ Հիտլերի ժամանակներից ի վեր գոյություն ունեցող քարոզչության հետ։ Թրամփը մեղադրել է CNN-ին «իր լսարանի շրջանում հայցվորի և ժամանակակից պատմության ամենաանպատշաճ դեմքերից մեկի միջև կապը խթանելու» փորձի մեջ՝ պահանջելով 475 միլիոն դոլար փոխհատուցում։ Հայցը մերժվել է ԱՄՆ շրջանային դատարանում 2023 թվականի հուլիսին, և 11-րդ վերաքննիչ դատարանի երեք դատավորներից բաղկացած կազմը հաստատել է մերժումը։ «Թրամփը չի կարողացել բավարար ապացույցներ ներկայացնել CNN-ի հայտարարությունների կեղծ լինելը ապացուցելու համար։ Հետևաբար, նա չի կարողացել ապացուցել զրպարտությունը», - ասվում է որոշման մեջ։ |

«Կիբեռհանցագործություններ և ներդրումային խարդախություններ․ ո՞վ է պաշտպանում տուժող քաղաքացուն»․ Մհեր Կարագոզյան
6403:06
«Պետությունը պարտավոր է կյանքի իրավունքը պաշտպանել նաև բանտի պատերից ներս»․ Աննա Ծառուկյան
128Երեկ, 23:36
Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
130Երեկ, 22:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
138Երեկ, 21:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
108Երեկ, 21:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
129Երեկ, 21:12
