ՆԱՏՕ-ի շարժական ուսումնական խումբը դասընթաց է անցկացնում Բաքվում
![]() Համաձայն Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև 2025 թվականի անհատական գործընկերային համագործակցության ծրագրի, Բրանսումում գտնվող ՆԱՏՕ-ի համատեղ ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խումբը անցկացնում է «Քաղված դասերի ուսուցում» թեմայով դասընթաց: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Պաշտպանության նախարարության գլխավոր գործառնական վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ազեր Ալիևը ողջունել է դասընթացի բացման հյուրերին և մասնակիցներին, խոսել է Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության ընդլայնմանն ուղղված նման միջոցառումների կարևորության մասին և ընդգծել, որ Ադրբեջանի զինծառայողները հաջողությամբ կիրառում են վերջին տարիներին ձեռք բերված փորձը իրենց մասնագիտական գործունեության մեջ։ Այնուհետև հրահանգիչները մասնակիցներին տրամադրել են ՆԱՏՕ-ի մասին ընդհանուր տեղեկություններ: Տրվել են նաև ճեպազրույցներ ՆԱՏՕ-ի կազմակերպչական կառուցվածքին վերաբերող տարբեր թեմաների, ինչպես նաև ընթացիկ վարժանքների և գործողությունների ընթացքում քաղված դասերի վերաբերյալ։ Ազգային պաշտպանության համալսարանի ռազմական խաղերի կենտրոնում տեղի ունեցող միջազգային միջոցառումը կներառի ՆԱՏՕ-ի օպերատիվ պլանավորման և կառավարման, ինչպես նաև այլ թեմաների վերաբերյալ տեսական և գործնական ուսուցում: |

Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
11007:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
13604:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
157Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
160Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
149Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
224Երեկ, 22:49
