Ագմատինի և թիամինի անբավարարությունը կարող է կարևոր դեր խաղալ գլաուկոմայի զարգացման հարցում
![]() Ագմատինի և թիամինի (B1 վիտամին) բնական նյութերի անբավարարությունը կարող է կարևոր դեր խաղալ գլաուկոմայի զարգացման հարցում։ Այս եզրակացությանն են եկել Միսսուրիի համալսարանի բժշկական ֆակուլտետի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Investigative Ophthalmology & Visual Science (IOVS) ամսագրում։ Գլաուկոման աչքի հիվանդությունների խմբի ընդհանուր անվանում է, որոնց դեպքում ներակնային ճնշումը մշտապես կամ պարբերաբար բարձրանում է։ Արդյունքում տեղի են ունենում անդառնալի փոփոխություններ ցանցաթաղանթում և վնասվում է տեսողական նյարդը, ինչը կարող է բերել տեսողության խանգարման և նույնիսկ կուրության։ Գիտնականների խումբը հետազոտել է գլաուկոմայով տառապող 19 հիվանդների և 10 առողջ կամավորների աչքային հեղուկը՝ ուսումնասիրելով 135 մետաբոլիտ։ Գլաուկոմա ունեցող անհատների մոտ ագմատինի և թիամինի մակարդակները եղել են նորմայից զգալիորեն ցածր։ Հետազոտողների խոսքով՝ այդ նվազումը կարող է ուժեղացնել բորբոքումը և առաջացնել ցանցաթաղանթի նյարդային բջիջների մահ, ինչը հանգեցնում է տեսողության անդառնալի կորուստի։ |

«Մարզի բնակչի համար ապահովագրական փաթեթի առկայությունը քիչ արժեք ունի, եթե անհրաժեշտ մասնագետը գտնվում է Երևանում»․ Անուշ Պողոսյան
20830.10.2026, 16:12
Հայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում
20330.10.2026, 15:54
ԱՆ-ն՝ Ծավ բնակավայրի խմելու ջրի հետազոտությունների արդյունքների վերաբերյալ
15528.10.2026, 15:06
Ո՞վ է Ինեսա Ասմանգուլյանը, որին վստահվել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի ղեկավարումը․ «Ժողովուրդ»
16228.10.2026, 09:00
Մանրամասներ՝ ավտոբուսի վթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ
19523.10.2026, 15:48
«Մինչև 350 հազար քաղաքացի 2027-ից սկսելու է օգտվել առողջության ապահովագրությունից». Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
22521.10.2026, 13:12
