Սամվել Ալեքսանյանին ստիպել են. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Ղազախական ցորենի շուրջ բարձրացած աղմուկից հետո Նիկոլ Փաշինյանը փորձեց ձեռքերը լվանալ թեմայից՝ հայտարարելով, որ ցորենն իրենք չեն բերում, այլ՝ մասնավոր ընկերություն: Հայտնի է, որ բերողը Սամվել Ալեքսանյանի ընկերությունն է, որը Ղազախստանից անորակ, 4-րդ կարգի ցորեն է ներկրել։ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց․ «Այդ գնումը կառավարությունը չի իրականացրել՝ մասնավոր ընկերություն է արել՝ իր կարիքների համար։ Կառավարությունն ընդամենը բանակցությունների արդյունքում ապահովել է ճանապարհի բացումը, իսկ գործարքը մասնավորն է կատարել։ Եթե ապրանքը բերել է ավելի հարմար ճանապարհով, ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն է խնդիրը»։ Ներկրող ընկերության պատասխանատուներից մեկից պարզեցինք, որ կառավարությունն ուղղակի պարտադրել է իր փիառի համար Ղազախստանից ներկրում իրականացնել: Մեզ վստահեցրին, որ ներկրված 15 տոննա ցորենն ալյուր չի դարձել, թեպետ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր, թե ով գիտի՝ քանիսդ եք արդեն կերել այդ ալյուրից թխված հացը։ Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ են արել ղազախական ցորենը, ասաց՝ մի մասն օղու արտադրության մեջ են կիրառել, մի մասը՝ որպես անասնակեր։ Ի դեպ, ճանապարհը բացելու այս փիառի պատճառով Ռուսաստանը բարձրացրել է իր ցորենի գինը, որի հետևանքները քաղաքացիները գուցե շուտով զգան իրենց մաշկի վրա»: |

«Հայաստանը՝ նաև ԵՄ-ԱՄՆ շահերի բախման կենտրոնում»․ Վահե Դավթյան
8016:36
Ֆոն դեր Լայենը և Նիկոլ Փաշինյանը կքննարկեն ԵՄ աջակցությունը ՀՀ-ին
9911:30
«Սա գործող իշխանությունների քաղաքական որոշումների հետևանքն է»․ Մհեր Մելքոնյան
10710:48
«ՀՀ-ն կկորցնի բանջարեղենի արտահանումից ստացվող գրեթե ողջ եկամուտը, եթե զրկվի ՌԴ շուկայից»․ #РИАНовости
16209:40
«Ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը մեկընդմիշտ փակի իր շուկան հայկական ապրանքի առաջ». Սևակ Հակոբյան
192Երեկ, 21:36
Բագրատաշենի անցակետի մոտ բեռնատարների վարորդները ճանապարհ են փակել (տեսանյութ)
168Երեկ, 20:48
