37,5 մլն դրամ՝ 5 համայնքներում տոնական տրամադրության համար. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ»-ը գրում է. «Երևանի քաղաքապետարանը սկսել է Ամանորի նախապատրաստական աշխատանքները։ Մասնավորապես, քաղաքապետարանը մի քանի պայմանագիր է կնքել մայրաքաղաքի վարչական շրջաններում միցոցառումներ, տոնակատարություններ կազմակերպելու համար։ Աջափնյակ վարչական շրջանում ամանորյա տոնական լույսերի վառման համերգ-միջոցառման կազմակերպումը Բուենոս Այրեսի այգու տարածքում, ինչպես պայմանագրում է նշված՝ «ճանաչված, էստրադային մեկ երգչուհու և բարձրակարգ նվագակցողի (DJ) մասնակցությամբ», արժեցել է 1 մլն 444 հազար դրամ։ Ծառայություն մատուցող կազմակերպությունը վարչական շրջանի 320 երեխաների համար ամանորյա միջոցառումների կազմակերպման շրջանակում պետք է տրամադրի տոմսեր՝ Պատանի հանդիսատեսի, Սունդուկյանի, Պարոնյանի կամ Թումանյանի տիկնիկային թատրոնների ներկայացումների համար՝ ամանորյա տոնական ու հեքիաթային թեմաներով: Այս ծառայության համար նախատեսվել է 888 հազար դրամ։ Ամանորյա միջոցառումների կազմակերպման շրջանակում, Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական զբոսայգում տեղադրված տոնածառի շուրջ պետք է կազմակերպվի 30-45 րոպե տեւողությամբ տոնական միջոցառում՝ տոնածառի լույսերը վառելու արարողություն՝ պրոֆեսիոնալ վարողի, հայկական էստրադայի հայտնի, ճանաչված կատարողի, սիրված մանկապատանեկան երգի-պարի անսամբլի կամ վոկալ-էստրադային ստուդիայի 5-7 պատանի երգիչների մասնակցությամբ: Ծառայության համար հատկացվել է 1 մլն 497 հազար դրամ։ Մալաթիա-Սեբաստիա, Արաբկիր, Նոր Նորք, Աջափնյակ, Նուբարաշեն վարչական շրջանում ճաշկերուլթ եւ ամանորյա տոնակատարություն կազմակերպելու համար ՀՀ հպարտ հարկատուների գրպանից ծախսվել մոտ 37,5 մլն դրամ գումար»։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
