Նոր նախագծով ԱՄՆ-ն 500% սակագներ կսահմանել այն երկրների նկատմամբ, որոնք գնում են ռուսական նավթ, գազ, ուրան և այլն
![]() ԱՄՆ-ի Քոնգրեսը, ստանալով նախագահ Դոնալդ Թրամփի հավանությունը, սկսում է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանող օրինագծի վրա աշխատանքը։ Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը գրել է այս մասին սոցիալական ցանցերում։ «Ես շատ ուրախ եմ, որ Քոնգրեսը, նախագահ Թրամփի աջակցությամբ, կաշխատի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծի վրա, որն ունի երկկուսակցական ճնշող աջակցություն»,- գրել է նա։ Գրեհեմը նշել է, որ այս օրինագիծը, եթե հաստատվի, թույլ կտա Սպիտակ տանը կիրառել «երկրորդական պատժամիջոցներ և սակագներ այն երկրների նկատմամբ, որոնք շարունակում են գնել էժան ռուսական նավթ և գազ»։ Նախկինում Թրամփը հայտարարել էր, որ աջակցում է ԱՄՆ-ի Քոնգրեսի անդամների կողմից առաջարկվող օրինագծին, որը պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի հետ համագործակցող երկրների նկատմամբ։ Լինդսի Գրեհեմը պատրաստել է Ռուսաստանի դեմ առաջնային և երկրորդային պատժամիջոցներ սահմանող օրինագիծ։ Մասնավորապես, օրինագիծը առաջարկում է 500% սակագներ սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք գնում են ռուսական նավթ, գազ, ուրան և այլ ապրանքներ։ |

«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
141Երեկ, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
154Երեկ, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
127Երեկ, 13:18
«Անցած տարի մենք ավելի քան 2 անգամ աշխարհից արագ ենք զարգացել»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
130Երեկ, 13:00
«Եթե ԵԱՏՄ-ից դուրս գանք, 30 տոկոս գազի մաքսատուրք կարող է ավելանալ»․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)
146Երեկ, 12:30
«Փաշինյանը նենց էր ձուկը նկարագրում՝ յուղոտ, զզվելի, որ ձկան կարիքս լատվիական շպրոտներով էի բավարարում». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
121Երեկ, 11:24
