Հարյուր հազարավոր ֆիլիպինցիներ փողոց են դուրս եկել կոռուպցիոն սկանդալի պատճառով
![]() Առնվազն 200 հազար մարդ բողոքի ցույցի է դուրս եկել Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք կոռուպցիոն ներգրավվածություն ունեն հեղեղումների հետևանքների մեղմացման նախագծերում, հայտնում են արևմտյան ԶԼՄ-րը։ Ֆիլիպիններում զանգվածային բողոքները շարունակվում են արդեն երկրորդ օրն անընդմեջ։ Մասնակիցները պահանջում են պատասխանատվության ենթարկել պաշտոնյաներին կոռուպցիոն սկանդալների համար, այդ թվում՝ երկրի նախագահ Ֆերդինանդ Մարկոս Կրտսերի դաշնակիցներին, և, մասնավորապես, նրա զարմիկին ու Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Մարտին Ռոմուալդեսին: Ավելի վաղ ֆինանսների նախարարությունը հաղորդել էր, որ 2023-ից մինչև 2025 թվականներն ընկած ժամանակաշրջանում կոռուպցիայի պատճառով երկիրը մինչև 2 միլիարդ դոլար է կորցրել հեղեղումների դեմ պայքարի նախագծերում։ Փաստահավաք հանձնաժողովը կոռուպցիայի շուրջ քրեական գործեր է հարուցել 37 անձանց, այդ թվում՝ սենատորների, Կոնգրեսի անդամների և գործարարների նկատմամբ։ Նաև քրեական գործեր են հարուցվել շինարարական ընկերությունների 86 ղեկավարների և ինը կառավարական պաշտոնյաների դեմ՝ շուրջ 153 միլիոն դոլարի հարկերի վճարումից խուսափելու մեղադրանքով։ Սակայն Մարկոսն ասել է, որ Ռոմուալդեսին առայժմ քրեական մեղադրանքներ չեն առաջադրի՝ նրա մեղավորության ապացույցների ենթադրյալ բացակայության պատճառով։ |

Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
11007:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
13604:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
157Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
160Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
149Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
224Երեկ, 22:49
