Վեհափառը կընդունի Փաշինյանի հրավիրած «Աղոթքի նախաճաշ»-ի մասնակիցներին
![]() Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 14-15-ին հրավիրել է «աղոթքի նախաճաշի»՝ առանց Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչների, ավելի քան 300 անձինք՝ հոգևոր մարտահրավերների շուրջ երկխոսության նպատակով: Միջոցառման ծրագրում նշված է, որ առաջին օրը՝ նոյեմբերի 14-ին, լինելու են պանելային քննարկումներ, իսկ հաջորդ օրը՝ շաբաթ առավոտյան, կկայանա աղոթքի նախաճաշը, որից հետո՝ մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ այց Սուրբ Էջմիածին և թանգարան: Այս առնչությամբ 24News-ը գրավոր հարցմամբ դիմել էր Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանին: - «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց հոգևորականներ ներկա լինելո՞ւ են։ Եկեղեցին ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում: - «Աղոթքի նախաճաշ» միջոցառման հրավեր Մայր Աթոռը ստացել է, որին կմասնակցի Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընդըկյանը։ - Հոկտեմբերի 15-ին այց է նախատեսվում Սուրբ Էջմիածին, դուք տեղյա՞կ եք այս մասին, ո՞վ է ընդունելու նրանց Մայր Աթոռում։ - Այո, տեղյակ ենք։ Մասնակիցները կայցելեն Մայր Տաճար, Մայր Աթոռի թանգարաններ, իսկ մի խումբ մասնակիցների կընդունի Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ |

«Ուղարկում է քահանաներին «հուշելու»՝ ինչպես անցկացնել պատարագը․ սա ամենաթողություն է»․ Վահե Հովհաննիսյան
4903:06
«Տիրադավ եպիսկոպոսների անունները հնչելու են որպես դավաճանության վառ օրինակներ»․ Արշակ Զաքարյան
7502:06
Մասկը քննադատել է Եվրոպային X սոցիալական հարթակի նկատմամբ կիրառված տուգանքի համար
11000:21
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կմատուցվի պատարագ ապօրինի ազատազրկված հոգևորականների համար
102Երեկ, 23:24
Արամ Ա Վեհափառ Հայրապետը կմեկնի Կիպրոս
72Երեկ, 23:12
«Ի պատասխան տիրադավների»․ Սրբազանները հանդես են եկել հայտարարությամբ
109Երեկ, 23:00
