ԱՄՆ վիզաները կարող են մերժվել ճարպակալման, քաղցկեղի և շաքարային դիաբետի պատճառով
![]() ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հանձնարարել է հյուպատոսական ծառայությունների աշխատակիցներին ճարպակալումը, քաղցկեղը, շաքարային դիաբետը և սրտային հիվանդությունները դիտարկել որպես օտար քաղաքացիներին ԱՄՆ վիզա չտալու հիմքեր։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Նշվում է, որ նոյեմբերի 6-ին Պետդեպարտամենտի կողմից հրահանգ է ուղարկվել ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչություններին ամբողջ աշխարհում։ Հրահանգով վիզաների պաշտոնյաներին հանձնարարվում է դիմորդներին անընդունելի համարել Միացյալ Նահանգներ մուտք գործելու համար մի քանի նոր պատճառներով, այդ թվում՝ կառավարության կողմից նպաստներ ստանալու հավանականության պատճառով։ «Որոշակի բժշկական վիճակներ, ներառյալ, բայց չսահմանափակվելով սրտանոթային հիվանդություններով, շնչառական հիվանդություններով, քաղցկեղով, շաքարախտով, նյարդաբանական հիվանդություններով, հոգեկան առողջության խնդիրներով և նյութափոխանակության խանգարումներով, կարող են պահանջել հարյուր հազարավոր դոլարներ արժեցող բուժում», - նշվում է հրատարակության մեջ։ Խորհուրդ է տրվում նաև հաշվի առնել ճարպակալումը, քանի որ այն կարող է առաջացնել ասթմա, քնի ժամանակ շնչառության դադար, դեպրեսիա և արյան բարձր ճնշում։
|

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
