«Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը քաղաքական հալածյալներ են». Հակոբ Կարապետյան
![]() Լրագրող Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը, մեղմ ասած, չեն տեղավորվում հանրային գործչի իմ պատկերացումների մեջ, ու ես երբեք չեմ կարող նրանց համարել իմ համախոհը։ Հանրային դաշտում շարունակաբար ատելության խոսք ու հայհոյանք տարածելը, բամբասանքներն ու անձնական թիրախավորումները ոչ մի կերպ խրախուսելի չեն կարող լինել։ Ես, օրինակ, դադարեցրել եմ էս հարթակում իմ շփումները Սամսոնյանի հետ տարիներ առաջ, այն բանից հետո, երբ նա բավական կոպիտ կերպով վիրավորել էր ՔՊ-ական (այն ժամանակ՝ իմքայլական) կին պատգամավորներից մեկին՝ թիրախավորելով նրա անձնական հատկանիշները։ Մեկ ուրիշ նմանատիպ առիթով անֆրենդ եմ արել Վազգեն Սաղաթելյանին, որի հետ մինչ էդ նորմալ-հարգալից հեռահար կապ կար։ Աղբյուրը` Հակոբ Կարապետյան |

«Ուղարկում է քահանաներին «հուշելու»՝ ինչպես անցկացնել պատարագը․ սա ամենաթողություն է»․ Վահե Հովհաննիսյան
4903:06
«Տիրադավ եպիսկոպոսների անունները հնչելու են որպես դավաճանության վառ օրինակներ»․ Արշակ Զաքարյան
7502:06
Մասկը քննադատել է Եվրոպային X սոցիալական հարթակի նկատմամբ կիրառված տուգանքի համար
11000:21
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կմատուցվի պատարագ ապօրինի ազատազրկված հոգևորականների համար
102Երեկ, 23:24
Արամ Ա Վեհափառ Հայրապետը կմեկնի Կիպրոս
72Երեկ, 23:12
«Ի պատասխան տիրադավների»․ Սրբազանները հանդես են եկել հայտարարությամբ
109Երեկ, 23:00
