Երևան`   +3 °C
Այսօր`   Կիրակի, 07 դեկտեմբերի, 2025 թ.

«Ասում են` արտաքին պարտքը շատացել ա. զենք ենք առել, քովիդ ենք հաղթահարել». Նիկոլ Փաշինյան

163
Հինգշաբթի, 13 նոյեմբերի, 2025 թ., 20:12
«Ասում են` արտաքին պարտքը շատացել ա. զենք ենք առել, քովիդ ենք հաղթահարել». Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է իրեն հասցեագրվող մեղադրանքներին. «Մի հատ էլ ասում են՝ արտաքին պարտքը շատացել է: Չգիդ՞եք՝ ինչ ենք արել: Լավ, չէինք ուզում ասեինք, էդ էլ կասեմ, զենք ենք առել: ԶԵՆՔ ԵՆՔ Ա-ՌԵԼ: Այո, պարտքով ենք զենք առել, որովհետև շատ ա պետք եղել ու միանգամից: Չեք հավատո՞ւմ: Իրավունք ունեք, ասում եմ՝ եկեք, տանենք, ցույց տանք: Կարանք գնապիտակներն էլ վրից կպցնենք՝ որն ինչ արժի: Բա եկեք, տանենք, մեր բանակի զենքերն էլ ձեր ցույց տանք, ձեր ժամանակվա բանակի զենքերն էլ ցույց տանք: Եկեք դնենք կողք կողքի: Ի՞նչ ենք արել, բա չգիտե՞ք, որ քովիդ ա եղել: Վարկ ենք վերցրել, որ երկիրը քովիդը հաղթահարի պատերազմի ժամանակ»: