«Մենք մեր մեծագույն առաքելությունն իրականացրել ենք». Նիկոլ Փաշինյան
![]() Ազգային ժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարակուսեց՝ անընդհատ խոսում են՝ Կառավարության ծրագրի էս կետը, էն կետը: «Աշխարհում, բնության մեջ չկա, չի եղել և չի լինելու մի Կառավարություն, որ իր ծրագրի 100 տոկոսն իրականացրած լինի: Հետևաբար, հարց է առաջանում՝ բա ծրագրերն ինչո՞ւ են կազմվում: Դրանում արձանագրվում է խնդիրների այն շրջանակը, որը պետք է Կառավարությունը լուծի: Հիմա Կառավարության ծրագիրն ընդունվել է 2021 թվականի օգոստոսի 26-ին 70 կողմ ձայնով: Եվ դրա 5-րդ կետում գրված է՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն արտահերթ ընտրություններում ժողովրդի առաջ ստանձնած մեծագույն առաքելությունն ա: Ես էսօր բացեցի նայեմ՝ մեծագույն ինչ ա նշանակում: Բառարանով նայեմ էլի: «Մեծ»-ի գերադրական աստիճանն ա: Այսինքն, ամենամեծը, բարձրագույն, գերագույն, վսեմագույն: Այսինքն, Կառավարության ծրագրում կա մի վսեմագույն առաքելություն և դա խաղաղ զարգացման դարաշրջան բացելն ա տարածաշրջանի և Հայաստանի զարգացման համար: Այսինքն, մենք մեր մեծագույն առաքելությունն իրականացրել ենք: Էս մարդիկ ասում են՝ չէ, դա խաղաղություն չի, բա ո՞րն ա խաղաղությունը»,- հայտարարեց Փաշինյանը: |

«Ուղարկում է քահանաներին «հուշելու»՝ ինչպես անցկացնել պատարագը․ սա ամենաթողություն է»․ Վահե Հովհաննիսյան
4903:06
«Տիրադավ եպիսկոպոսների անունները հնչելու են որպես դավաճանության վառ օրինակներ»․ Արշակ Զաքարյան
7502:06
Մասկը քննադատել է Եվրոպային X սոցիալական հարթակի նկատմամբ կիրառված տուգանքի համար
11000:21
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կմատուցվի պատարագ ապօրինի ազատազրկված հոգևորականների համար
102Երեկ, 23:24
Արամ Ա Վեհափառ Հայրապետը կմեկնի Կիպրոս
72Երեկ, 23:12
«Ի պատասխան տիրադավների»․ Սրբազանները հանդես են եկել հայտարարությամբ
109Երեկ, 23:00
