«Երևանի բնակչուհին ստեղծել է հանցախումբ, վրացահայերի միջոցով 133,5 մլն դրամ է հափշտակվել»․ ՔԿ
![]() ՀՀ Քննչական կոմիտեն ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Երևանի բնակչուհին ստեղծել է հանցախումբ, 291 վրացահայի միջոցով 9 բանկից 133,5 մլն դրամ են հափշտակել»։ «9 բանկից հնարավոր է եղել 133 միլիոն 500 հազար դրամ հափշտակել։ Երևանի բնակչուհին ստեղծել է հանցավոր կազմակերպություն՝ ներգրավելով 9 անձի՝ ազգականներին և ընկերներին։ Նրանք Վրաստանում ապրող իրենց ծանոթ հայերին բերել են Հայաստան, գրանցել տարբեր հասցեներում, օգնել ստանալ նույնականացման քարտեր, այնուհետև ուղեկցել բանկեր՝ հաշիվներ բացելու համար։ Բանկային քարտեր վերցնելուց և հաշիվները բացելուց հետո դրանք տրամադրվել են հանցավոր կազմակերպության ղեկավարին, իսկ այդ քաղաքացիները վերադարձել են Վրաստան։ Վրացահայերին գրանցել են որպես աշխատող, մի քանի ամիս նրանց ձևական աշխատավարձ փոխանցելու գործընթաց են կազմակերպել․․․ Եվ երբ նրանք վարկունակություն են ձեռք բերել, կազմակերպվել է այդ անձանց ՀՀ բերելը և ՀՀ բանկերից վարկեր վերցնելը։ Վրաստանից եկած 291 անձի անունով վարկ է ձևակերպվել։ Գումարը բաժանվել է հանցակիցներ միջև»,- նշվում է տեսանյութում։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։ Աղբյուրը` ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե |

«Ուղարկում է քահանաներին «հուշելու»՝ ինչպես անցկացնել պատարագը․ սա ամենաթողություն է»․ Վահե Հովհաննիսյան
4903:06
«Տիրադավ եպիսկոպոսների անունները հնչելու են որպես դավաճանության վառ օրինակներ»․ Արշակ Զաքարյան
7502:06
Մասկը քննադատել է Եվրոպային X սոցիալական հարթակի նկատմամբ կիրառված տուգանքի համար
11000:21
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կմատուցվի պատարագ ապօրինի ազատազրկված հոգևորականների համար
102Երեկ, 23:24
Արամ Ա Վեհափառ Հայրապետը կմեկնի Կիպրոս
72Երեկ, 23:12
«Ի պատասխան տիրադավների»․ Սրբազանները հանդես են եկել հայտարարությամբ
109Երեկ, 23:00
