«Ահազանգել էին, որ առևտրային բանկերից մեկը իրենց հաշիվներից գումար է քաշել». Արման Եղոյան
![]() ԱԺ-ում դիմելով ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին՝ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն ասաց. «Հարցս վերաբերում է բանկային համակարգի թվային գործիքներին: Վերջերս հաճախակիացել են ահազանգերն այն մասին, որ մարդկանց անունով վարկեր են ձևակերպվում՝ առանց իրենց իմացության ու եթե նախկինում կապվում էին մարդու հետ, խնդրում կոդ ասել, ինքը պատահմամբ, սխալմամբ ասում էր, վարկը ձևակերպվում էր, հիմա մարդիկ ասում են՝ ընդհանրապես իրենց հետ կապ չեն հաստատել, բայց իրենց անունով վարկեր են ձևակերպվել... Երեկ մեկ ավելի վտանգավոր ահազանգի ականատես եղա. մի քանի հոգի ահազանգել էին, որ առևտրային բանկերից մեկը իրենց հաշիվներից գումար էր քաշել՝ կրկնօրինակելով իրենց իսկ կատարած գնումը և արդեն իսկ վճարված գումարի չափով էլի գումար էր քաշել»: ԿԲ նախագահը խնդրեց ինֆորմացիան փոխանցել իրեն. «Դեպքերը բացառիկ են, իսկ ՀՀ-ում օն լայն վարկ տարեկան տրամադրվում է 600 հազար հատ: Հասկանում եմ, որ ամեն վարկի հետևը կոնկրետ անձ է, դրա համար եմ ասում՝ տվեք տվյալները, որ նայենք»,- նշեց Գալստյանը: |

Ռուսաստանը շարունակում է արգելել Հայաստանից ձկան և կաթնամթերքի ներմուծումը
240Երեկ, 22:19
«Իշխանությունը պետբյուջեից լավություններ է անում»․ Ոսկան Սարգսյան
103Երեկ, 15:54
««Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց»․ Ալիև
131Երեկ, 15:24
«Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարումների համար անհրաժեշտ կլինի գազատար կառուցել և երկարաժամկետ պայմանագրեր կնքել»․ Շևցով
197Երեկ, 15:18
«Կույբիշևի» նավթավերամշակման գործարանը ԱԹՍ-ի հարվածից հետո դադարեցրել է նավթավերամշակման աշխատանքները
31724.09.2026, 22:42
ՌԴ-ն սպառնում է նոյեմբերի 1-ից դադարեցնել Հայաստանին գազի մատակարարումը, եթե Երևանը չկատարի իր քաղաքական պահանջները
38724.09.2026, 21:24
